
Երեկ ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստին ՀԺԿ-ից որևէ մեկը չի մասնակցել, որը հաստատում է ՀԺԿ-ՀԱԿ հակասությունների մասին խոսակցությունները: “Դուք սխալվում եք, ձեր իմացածը ճիշտ չէ”,- թերթի լրագրողին ասել է ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: “ՀԺԿ ներկայացուցիչը հիվանդ է և մեզ տեղեկացրել է, դա է պատճառը”: ՀԺԿ-ում բոլո՞րն են հիվանդ: “Դիմեք Լևոն Զուրաբյանին”,- խուսանավել է Հայոցյանը: Ի դեպ, նիստին չեն մասնակցել նաև Մակեյանի և Գիմիշյանի կուսակցությունները: