“Ժողովուրդ” օրաթերթին դիմած տասնյակ մանր ու միջին գործարարներ օրերս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, եթե իրենց բարձրացրած հարցը չկարգավորվի: Նրանց վրդովմունքի առիթը ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետների ցանցն է, որը մտադիր է Երեւանում՝ “Դալմա գարդեն մոլ”-ում, մասնաճյուղ բացել:
Տեղական արտադրողները եւ մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ “Կարֆուր”-ը, ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ “ատամի չոփիկից սկսած մինչեւ սնունդ ներկրելու է”, եւ այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի:
“Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսեցին բացվել, կլանեցին շուկան, ու Երեւանում բազմաթիվ մանր խանութներ կամաց-կամաց փակվեցին: Հիմա պատկերացրե՛ք, թե ինչ կլինի, եթե այդ հիպերմարկետը բացվի”,-“Ժողովուրդ”-ին ասաց գործարարներից մեկը՝ առայժմ խնդրելով իր անունը չհրապարակել: Իսկ մյուսն էլ հռետորական հարց տվեց. ինչո՞ւ “Կարֆուր”-ը հիպերմարկետ չի բացում, օրինակ, Գյումրիում կամ Լեռնային Ղարաբաղում:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում