
“ՉԻ”-ն, իր խոստմանը համաձայն, թերթը շարունակում է ներկայացնել մարզային և տեղական իշխանությունների ղեկավարներին, որոնք անկախ այն հանգամանքից, որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, շտապում են արջի ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին: Ու թեև այս տարածքում ՀՀԿ առաջնորդի համար ձայներ ապահովելու պատասխանատվությունը դրված է Կարեն Կարապետյանի վրա, այդուհանդերձ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ջանում է առաջ ընկնել նրանից ու վարչական ռեսուրսներն առաջինը օգտագործել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: “ՉԻ” տեղեկություններով` նա հավաքել է իր թիմի անդամներին և հրահանգել այնպես անել, որ ՀՀԿ-ն ամենաբարձր տոկոսը հավաքի Վանաձորում: