Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ։

«Խստորեն դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրաքի եղբայրական ժողովրդին: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:




Լրահոս