Երեկ՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 8:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 54-ամյա Իշխան Պետրոսյանը, վարելով “Օպել” մակնիշի 33 ՕՕ 290 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ-ոց հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 34-ամյա Նվեր Մանուկյանը, 25-ամյա Գևորգ Մանուկյանը և 21-ամյա Կոլյա Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 3 վիրավորներն էլ ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայողներ են:
Ավտովթար Արարատի մարզում. 3 պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ