Հունվարի 31-ին, ժամը 09.10-ին Երեւան քաղաքի թիվ 68 դպրոցի (Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 56 շենք) տնօրեն Ազիզյանից ահազանգ է ստացվել, որ դպրոցի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Անձրեւներից եւ ձնհալից առաջացած ջրերը ճաքերով լցվում են շենք: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գիտության եւ կրթության նախարարությանպատասխանատուն եւ ԱԻՆ ԲՊ եւ ԱՀՎԿ վարչության պետը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դպրոցի շենքի պատերին ճաքեր են առաջացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ