
Հունվարի 30-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շերամի փողոցի թիվ 61 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1946 թ. ծնված Զոհրապ Մարդոյանին՝ գլխի հատվածում վնասվածքով, ում “1-03” ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: