Գյումրիում արտադպրոցական կենտրոնը դեռ վագոն-տնակներում է գործում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելել են Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ, որը, ունենալով տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ, երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում: 
“Բարեբախտաբար և, հատկապես, պալատի ուսուցչական կազմի ջանքերի շնորհիվ` նույնիսկ ձմռան ամիսներին կրթօջախում երեխաների հոսքն ու պարապմունքները չեն դադարում, այն դեպքում, երբ վաղուց շարքից դուրս եկած տնակները տաքացվում են ընդամենը փայտի վառարաններով: Մեր այցելության պահին հաստատության տնօրեն Թամարա Հայրապետյանը տեղեկացրեց, որ մնացել էր ընդամենը մեկ օրվա վառելափայտ”,- ասվում է “Շիրակ կենտրոն”-ի տարածած հաղորդագրությունում:
Առավել մանրամասն` “պիոներպալատի” առօրյայի մասին “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս