Երկիր մոլորակում մարդիկ պարբերաբար լավ արարքներ են անում: Նրանցից շատերը փառքի չեն ձգտում: Նրանք բարություն են անում ամբողջ սրտով և ոչ իրավիճակից դրդված:
Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք պատմում են բարության պատմություններ:
Լոնդոնի բնակիչները համախմբվել են, որպեսզի միասին լիկվիդացնեն փողոցների թափթփվածությունը, որն առաջացել էր բողոքի մասսայական ակցիաներից հետո:
Նիկոլ Գրէմը նախընտրում է մնալ ցեխի մեջ՝ իր ձիու կողքին, որը մնացել էր ցեխակույտում: Նիկոլը մի քանի ժամ շարունակ բռնում է ձիու գլուխը՝ ջրից վեր պահած, որպեսզի չխեղդվի: Այդ վիճակում մնացել է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ժամանել փրկարարները:
Միսսուրիի բողոքի ակցիայի ժամանակ բնակիչները համախմբել են, որպեսզի պաշտպանեն վաճառքի կետերը հնարավոր գողություններից:
Դիսնեյլենդի անվտանգության աշխատակիցը փոքրիկ աղջնակից ստորագրությունն է խնդրում՝ ձևացնելով, թե նրան արքայադստեր է նմանեցրել: Իրականում անվտանգության աշխատակիցը նման ստորագրությունների մի ամբողջ պահոց ունի:
Եգիպտոսում կինը կանգնում է զինվորական բուլդոզերին դեմ հանդիման, որպեսզի պաշտպանի վիրավոր ցուցարարին:
Տունիսցի փոքրիկ աղջիկը ծաղիկ է տալիս զինվորին այն բանից հետո, երբ բանակը պատրաստվում էր կրակել բողոքավորների ուղղությամբ:
Անօթևան Ջոն Պատրիկը փրկել է անօգնական ճագարին, որին ինչ-որ մեկը ջուրն էր նետել: Այս դեպքից հետո Ջոնն աշխատանք գտավ, իսկ խուլիգանին դատապարտեցին կենդանիների նկատմամբ վատ վերաբերվելու համար:
Թուրքիայում ակտիվիստները բռնում են միլիոնատերի, որպեսզի նրան անվտանգ տեղ տեղափոխեն:
Հորդանանցի սահմանապահը տաքացնում է սիրիացի տարհանված փոքրիկին:
Մագադանի թոշակառու բնակչուհին 300 զույգ գուլպա է գործել Խաբարովսկում տեղի ունեցած սելավից տուժածների համար:
Քենիացի թեթև ատլետը կանգ է առնում եզրագծից 10 մետր հեռավորության վրա՝ կարծելով, թե հասել է հաղթական կետին: Ետևից վազող իսպանացին հրում է նրան՝ հասցնելով վերջնակետին:
Նյու-Յորքի ոստիկանության սպան անօթևանի համար կոշիկներ է գնել: Սպան անգամ չի իմացել, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն, առավել ևս՝ լուսանկարում: