ԳԱԼԱ-ն իր զորակցությունն է հայտնում Ժողովուրդ օրաթերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցներն իրենց զորակցությունն են հայտնում “Ժողովուրդ” օրաթերթին, որն այժմ գտնվում է իշխանական մամլիչ մեքենայի թիրախում: Զանգվածային որևէ լրատվամիջոցի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտում ենք և համարում, որ նախընտրական շրջանում իշխանությունների սանձազերծած անփառունակ արշավը բացահայտ ճնշում է խոսքի ազատության վրա: 
ԳԱԼԱ-ն կոչ է անում մեկընդմիշտ վերջ դնել առհասարակ որևէ լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելուն միտված այսօրինակ անհաջող հնարքների կիրառման մեխանիզմներին, քանի որ նման երևույթները վնասում են նախ և առաջ մեր երկրի հեղինակությանը և միջազգային վարկին:  Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի որևէ լրատվամիջոց չանցնի այն ճանապարհով, որը մենք ժամանակին հաղթահարել ենք:
Ուստի, եթե դատարանի որոշումը հանգեցնի նրան, որ “Ժողովուրդ” օրաթերթը չունենա հնարավորություն անխափան շարունակելու իր գործունեությունը, ԳԱԼԱ -ն պատրաստ է իր երևանյան գրասենյակը՝ բոլոր տեխնիկասարքավորումներով հանդերձ, տրամադրել “Ժողովուրդ” օրաթերթի աշխատակազմին: Թերթը չպետք է դադարեցնի իր աշխատանքը, առավել ևս հիմա, երբ ընդամենը օրեր անց երկրում համապետական կարևորագույն ընտրություններ են:




Լրահոս