Երասխում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածներից մեկի վիճակը դեռ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել: Մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս դուրս է գրվել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է:

Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում:




Լրահոս