Սիրիայում հայ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայում 2-3 օր առաջ դարձյալ հայ է զոհվել, սակայն նրա մահվան հանգամանքները հնարավոր է եղել ճշտել միայն երեկ. այդ մասին Tert .am-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը։
 
Վերջինիս տվյալներով՝ 1980թ.-ին ծնված Հովսեփ Աբգարյանը սպանվել է Բեյրութից Լաթաքիա մեկնելու ճանապարհին։ Այն տաքսու վրա, որի մեջ եղել է հայ երիտասարդը և ևս 3 ուղևոր, կրակ է բացվել։ Տաքսու բոլոր ուղևորները զոհվել են։
Միջադեպը տեղի է ունեցել Ջեբլե քաղաքի մոտակայքում։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դամասկոսում հայ է առևանգվել, ում ազատ արձակելու դիմաց առևանգողները խոշոր փրկագին էին պահանջում։ Երեկ, սակայն, հաստատվեց տեղեկությունը, որ նրան ազատ են արձակել։
Ընդդիմադիր զինյալների կողմից այլ զինծառայողների հետ գերի ընկած հայ ժամկետային զինծառայողից դեռևս տեղեկություն չկա։ Հիշեցնենք, որ զինյալները խոստացել էին հետաքննել և ազատ արձակել անմեղ զինվորներին։ 




Լրահոս