Ցզյանսու նահանգից չինուհի Դու Հոնգը կկանգնի դատարանի առջև՝ կրկնակի ամուսնության մեղադրանքով: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:
Բանն այն է, որ նրա քույր Դու Ցզյուան 2006 թ ամուսնացել է, օգտագործելով իր քրոջ՝ Դու Հոնգի ID-քարտը, ով այդ ժամանակ չամուսնացած է եղել: Աղջիկը նման քայլի է դիմել, քանի որ ամուսնության ժամանակ դեռևս 20 տարեկան չի եղել, որն ամուսնության համար Չինաստանում անհրաժեշտ նվազագույն տարիքն է: Քրոջ խարդավանքի մասին Հոնգն իմացել է արդեն ամուսնացած ժամանակ, երբ իր անունով նամակ է ստացել այն մասին, որ իր հետ ամուսնալուծվում է Տաո Ուեյը՝ Ցզյուանի ամուսինը:
Հավելենք, որ Չինաստանում չկա ներքին անձնագիր: Անձը հաստատող հիմնական փաստաթուղթը ID-քարտն է, որում ամուսնության մասին տեղեկությունը չի նշվում:
Իսկ ամուսնանալու ժամանակ զույգին վկայական է տրվում: