Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը չի մասնակցելու Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներին:
Բրազիլացի ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել խոզուկից, ինչի պատճառով բաց էր թողել «Սևիլիա»-ի հետ Եվրոպայի Սուպերգավաթի մրցավեճը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղը կայանալու է այսօր` օգոստոսի 14-ին` Բիլբաոյում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: