ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 13-ին, ժամը 08.30-ին, Կոմիտասի պողոտայի 38 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վլադիմիր Օ.-ին:

Նա 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի Ա և Ժ կետերի /սպանություն/ մեղադրանքով:




Լրահոս