8 երկրի 29 երիտասարդ ՀՀ-ում կմասնակցի միջազգային ծրագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և “Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի և փոխանակման հայկական կենտրոն” ՀԿ-ն փետրվարի 1-8-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն “ABC միջմշակութային երկխոսության համար- գործիր, պատկանիր և հուսա” (“ABC for intercultural Dialogue- Act, Belong and Care”) խորագրով միջազգային ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ։
7-օրյա դասընթացներին կմասնակցի Եվրամիության և ԵՄ հարևանության 8 երկրի 29 երիտասարդ։ Ծրագրի միջոցով մասնակիցները կծանոթանան տարբեր մշակույթների, նրանց արժեքային համակարգին։ Հատուկ կազմակերպվող միջոցառումների և քննարկումների միջոցով կկոտրվեն այլ մշակույթների և ազգերի նկատմամբ կարծրատիպերը։ Հնարավորություն կստեղծվի գնահատելու բազմազանության հարստությունը և տարբեր ազգերի միջև խաղաղ համագործակցության առավելությունները։ Դասընթացի մասնակիցները բազմազգ թիմերով կքննարկեն տարբեր խնդիրներ և կառաջարկեն իրենց լուծումները՝ դրանով իսկ զգալով միջմշակութային համագործակցության դերն ու նշանակությունն իրական կյանքում։




Լրահոս