Թբիլիսիի Սվանիձե փողոցի բնակիչները, ովքեր հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո մնացել են առանց տանիքի, հատել են Թամարաշվիլի պողոտան՝ պահանջելով արագացնել փոխհատուցումների վճարումը, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
«Մենք ամեն ուր գնում ենք ու չենք լսում ոչ մի կոնկրետ պատասխան»,- ասում է բողոքի ցույցի մասնակից Աննա Ջանաշիան:
«Նրանք օգնում են միայն այն մարդկանց, ում տարածքն իրենց պետք է, իսկ մենք, ովքեր գնալու ոչ մի տեղ և ոչ մի գույք չունենք, մոռացված ենք»,- կարծիք է հայտնել բողոքի ակցիայի ևս մեկ մասնակից:
Բողոքի ցույցի վայր են ժամանել իշխանությունների ներկայացուցիչներն ու խոսել են ցուցարարների հետ: Թբիլիսիի քաղաքախետարանի գույքի կառավարման վարչության ղեկավար Կառլո Լոպերաձեն նշել է, որ բոլոր անտուն մնացածներին արդեն ուղարկվել է նրանց տները գնելու առաջարկը: