1972 թվականի օգոստոսի 15-ին է ծնվել ամերիկացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Բեն Աֆլեքը: Նա 1997թ արժանացել է Օսկարի:
Բեն Աֆլեքը կինոյում իր առաջին փորձերը սկսել է անել 1981 թվականից:
Վերջերս ինտերնետը պայթեցրեց հոլլիվուդյան դերասանի և իր 43-ամյա կնոջ` Ջենիֆեր Գարների բաժանման մասին լուրը: Զույգին միասին չեն տեսել արդեն 1 ամսից ավելի: Սակայն օրերս պապարացցիները նրանց լուսանկարել են երեխաների հետ զբոսանքի ժամանակ, թերևս երջանկություն և սեր ամուսինների միջև նկատելի չէր:
Ջենիֆերը բռնել էր ավագ դստեր և 10-ամյա Վայլետի ձեռքը, իսկ Բենը մեջքի վրա էր տանում 6-ամյա Սարաֆինային՝ ետևից քայլելով: Նա փորձում էր ժպտալ և ցույց չտալ, որ ընտանիքում խնդիրներ կան: Իսկ այ Գարների դեմքին դրական էմոցիաներ չէին երևում:
Ամերկյան RadarOnline-ին հաջողվել է զրուցել զույգի ծանոթներից մեկին, ով պատմել է երկրպագուներին, որ բաժանությունն անխուսափելի է: Բաժանման նախաձեռնությունը պատկանում է հենց Աֆլեքին, ով վերջերս մեկնել է Ասիայի բուդդայական վանք, որտեղ վերջնականապես որոշել է բաժանվել կնոջից՝ չնայած երեխաների հանդեպ ունեցած անսահման սիրուն:
Հունիսի 29-ին Աֆլեքը և Ջենը կնշեն իրենց անագե հարսանիքը (10 տարի), սակայն մինչև այդ պահը նրանց ամուսնությունից ոչինչ չի մնա:
Մամուլը և երկրպագուները սպասման մեջ են. բաժանման պաշտոնական հայտարարությունը մեծ աղմուկ կբարձրացնի, քանի որ նրանք ստիպված կլինեն ոչ միայն բաժանել միասին կուտակած 150 մլն դոլարը, այլ նաև 3 երեխաների նկատմամբ խնամակալությունը: