
“Գրուզիա-օնլայն” կայքի փոխանցմամբ՝ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին մարդասպան է: Նրան մեղադրում են մանկության ընկերոջ սպանությունը պատվիրելու մեջ: Աղբյուրը նշում է, որ նման հայտարարություններ է արել լրագրող Էկա Ալպաիձեն: Լրագրողն իր հոդվածում գրել է, որ Պավլիաշվիլիի մանկության ընկեր եւ գործընկեր Ավտո Ադուաշվիլիի ընտանիքի անդամները կասկածում են, որ նրա սպանությունը պատվիրել է հենց երգիչը (Ավտո Ադուաշվիլին սպանվել էր իր մեքենայում 2012թ. նոյեմբերի 23-ին Թիֆլիսում): Բնականաբար, երգիչը չէր կարող չարձագանքել նման մեղադրանքին եւ “Ռուսթավի 2” հեռուստատեսությամբ նշել է, որ նմանատիպ խոսակցություններն ուղղակի աբսուրդ ու անհեթեթ են: