Մայր աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանը այսօր առավոտյան լուտանքներ է թափել “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության վրա “Կեղծ արժեքներ” շարքի համար, որում սարերում կործանվող վանքերի ճակատագիրը ներկայացվում է Երևանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին: Նախաձեռնությունն այս առնչությամբ հայտնում է, որ մեծ հարգանք է տածում Հայ առաքելական եկեղեցու, նրա ազնիվ սպասավորների և հավատացյալների հանդեպ: Միևնույն ժամանակ, եկեղեցու վերնախավը՝ պատված նրանց շղարշով, շարունակում է իր ժողովրդից կտրված ապազգային վարքագիծը, իսկ երեսին ճշմարտությունն ասողներին միանգամից մեղադրում է “մութ և դավադիր ուժերի” հետ համագործակցելու մեջ, ինչը Վահրամ Մելիքյանի սիրած գործերից է:
Քանդվում են վանքերը, իսկ բարձրաստիճան հոգևորականները՝ Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, մեծահարուստների փողերով իրենց օբյեկտներն են կառուցում, ինչպես, օրինակ, Երևանի կենտրոնում կառուցվող նստավայրը: “Չենք լռելու”-ին անչափ մտահոգում է հնադարյան վանքերի պահպանման խնդիրը, իսկ Վեհափառի իմիջի և քաղաքի կենտրոնում կառուցվող “օբյեկտի” վրա նախաձեռնությունը, մեղմ ասած, թքած ունի: Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը պատրաստ է վերանայել իր մոտեցումները, եթե Վեհափառը վերջապես հասկանա և գործով սկսի ապացուցել, որ պատասանատու է սարերում գտնվող վանքերի պահպանման համար:
Իսկ մինչ այդ “Չենք լռելու”-ն ևս մեկ անգամ կոչ է անում սփյուռքահայերին զերծ մնալ սարերում վանքերի հետ հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով: Հայրենիքը միայն հանցագործ Կաթողիկոսի գլխավորած եկեղեցին չէ: Հայրենիքը նաև հեռավոր գյուղերում կիսաքանդ դպրոցների մեջ դաս անող երեխաներն են: Նրանց է օգնել պետք, իսկ Կաթողիկոսը իր հարյուրավոր միլիոնները վաղուց դիզել է:
Որպես վերոնշյալի ապացույց, “Կեղծ արժեքներ” շարքից ներկայացնում ենք Տավուշի մարզում կործանվող 13-րդ դարի Սրվեղի վանքի մասին տեսանյութը:
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնություն