Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, “Բոգդան” մակնիշի ավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի դիմաց դուրս գալով երթեւեկելի մասից՝ բախվել է ճամփեզրի եզրաքարին ու սյանը, ապա վրաերթի ենթարկել 67-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանություն է ներկայացել 37-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ վրաերթի ժամանակ ինքն է եղել ավտոբուսի ղեկին: Կատարվում է քննություն:
Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա մի կնոջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ