Ինչպես տեղեկացնւմ է 1.am-ը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը, մի քանի այլ կուսակիցների հետ բարձրացել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ՝ իբր գաղափարական զրույցի ու պատասխաններ ստանալու, այնուհետև հարձակվել է ՀԿ անդամների վրա:
Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ հարցազրույցի հրապարակումից հետո իրեն պարբերաբար զանգել են, փողոցային մեկնաբանություններ գրել հրապարակման ներքո, բայց ինքը ամեն կերպ փորձել է խուսափել վեճից: Այսօր էլ երեկվա պես փորձել են նրան կանչել «խոսալու», կրկին վեճից խուսափելու համար հրավիրել է բարձրանալ գրասենյակ, որտեղ քննարկում է ընթացել. «Դուք չեք հիշում, որ ես ասում էի բոլոր կուսակցությունները նույն աղբն են, ես հիմա ավելի համոզվեցի, սա է այդ կուսակցության իրական դեմքը, սա է Վովա Գասպարյանի հետ աղոթած մարդու համակիրների տեսքն ու պատկերը, այսպես են այս մարդիկ հարցեր լուծում, սա «Ժառանգության» մահախոսականն է»,- ընդգծեց նա: