Կանեմ ամեն ինչ, որ Պովետկին-Կլիչկո ռևանշը մոտ ապագայում չկայանա. Մարիուշ Վախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհ ծանրքաշային Մարիուշ Վախը, ով նոյեմբերի 4-ին մենամարտ կանցկանի Ալեքսանդր Պովետկինի դեմ, հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ռուս մարզիկն առաջիկայում չկարողանա հանդիպել WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ:

«Ալեքսանդրի` Վլադիմիրին հաղթելու շանսերը հիմա ավելի մեծ է, քան 2013-ին:

Պովետկինը փոխել է ոճը և կարողանում է լավ հարվածներ հասցնել: Սակայն նոյեմբերին ես կանեմ ամեն ինչ, որ Պովետկին-Կլիչկո ռևանշը մոտ ապագայում չկայանա», – նշել է նա:




Լրահոս