Ինքնասպանության հասցրած խաղային ապարատները Շինանյութի Սերոժինն են. գազալցակայանի սեփականատերն անզոր է գտնվել դրանք հեռացնել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսին մենք գրել էինք, որ Դարակերտ գյուղին մերձակա գազալցակայանի տարածքում կախվել է Հայանիստ գյուղի բնակիչ Յուրան, ով «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող «Էլ լոտո» շահումով խաղային ապարատների վրա խաղացել ու մեծ գումարներ էր տարվել: «Գուդվին Բետ»-ը պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին, Աշտարակի ճանապարհին գտնվող արձաններով առանձնատան տիրոջը: Այսպիսի ապարատներ տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանների տարածքում՝ վարձակալական հիմունքներով:

Մենք տեղեկացանք, որ ողբերգությունից օրեր անց Դարակերտի գազալցակայանի սեփականատերը հրահանգել է, որ անջատեն ապարատները, հավաքեն եւ տերերին տեղեկացնեն, որ գան տանեն «գլխակեր» սարքերը: Շինանյութի Սերոժի մարդիկ եկել են, բայց ոչ թե ապարատներն են տարել, այլ գազալցակայանի տիրոջը եւ մի քանի ժամ անց «խելոքացրած» վերադարձրել։ Արդյունքում՝ ապարատները մնացել են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս