«Ջերմուկի սրբության սրբոց» ՀՀԿ-ական սեփականատեր Աշոտ Արսենյանի դրամական միջոցները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն իրեն պատկանող բաժնետոմսերից 247,3 միլիոն դրամի չափով օտարել է: Դեռ նախորդ տարի մամուլը գրել է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, եւ քանի որ «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է հենց Աշոտ Արսենյանի ձեռքում, այս բիզնեսը կարող է անցնել հենց Սարգսյանին: Սակայն ավելի ուշ, ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում Արսենյանը հերքել էր այս տեղեկությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Արսենյանը նախորդ տարի  թվով վեց փոխառություն է հանձնել, իր ունեցած փոխառությունները տարեվերջին հասցնելով 2,5 մլրդ դրամի, 145 հազար եվրոյի եւ 17,5 մլն դոլարի:

Պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 1,3 մլրդ դրամ եւ 1,6 մլն դոլար: Արսենյանի2014 թ. տարեկան եկամուտը կազմել է 11,8 մլրդ դրամ եւ մոտ 1,5 մլն դոլար (ընդհանուր հաշվով մոտ 26 մլն դոլար):

Պատգամավորի կինը՝ Գայանե Մկրտչյանը, հայտարարագրել է 669 մլն դրամ դրամական միջոց: Որդին՝ Եղիշե Արսենյանը, հայտարարագրել է 232,2 մլն դրամի չափով դրամական միջոցներ, որից 207 միլինոը ձեւակերպված է որպես նվիրատվություն, 22 միլինոը՝ վարկեր են, 3,2 միլիոնը՝ աշխատավարձ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս