Իջևանի ընտրություններում կռիվը ոչ թե ներկա և նախկին քաղաքապետերի, այլ մարզպետների միջև է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 3 անձ՝ գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական, այս տարվա հունիսից ՀՀԿ-ական Վարդան Ղալումյանը, նախկին քաղաքապետ, այժմ Տավուշի կադաստրի պետ Վարուժան Ներսիսյանը, ով նախորդ ընտրություններում առաջադրվել էր ու Ղալումյանին պարտվել, եւ «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանը։ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ պաշտպանում է Ղալումյանին։ Մենք գրել էինք, որ Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, ով մարզ վերադառնալու ծրագրեր ունի, մտադիր է «տակից» աջակցել որեւէ թեկնածուի, չի բացառվում, որ դա հենց Ներսիսյանն է։ Փաստորեն, կռիվը ոչ թե ներկա եւ նախկին քաղաքապետերի, այլ ներկա եւ նախկին մարզպետների միջեւ է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս