2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից անցել է 1,5 ամիս:
Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ և իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ` Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, և նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է:
«Բացահայտում» հաղորդաշարին այս դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան