Օգոստոսի 14-ին, ժամը 22.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Տերյան փողոցի թիվ 72 հասցեի մոտակայքում (Ազգային գրադարան) տեղի է ունեցել վթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել գրադարանի նկուղը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «OPEL G» մակնիշի 34 MC 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մասամբ հայտնվել գրադարանի նկուղում:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել: