Ֆիլիպիններում 544 ուղևորներով լաստանավ է հրդեհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպինների Օրմոկ քաղաքում հրդեհվել է Wonderful Stars լաստանավը, որը նախատեսված է կղզիների միջև ուղևորների տեղափոխման համար, փոխանցում է Associated Press-ը: Բոլոր 544 ուղևորները բարեհաջող կերպով տարհանվել են:

Աննշան վնասվածքներ են ստացել նավի 59 մարդուց բաղկացած անձնակազմի 2 անդամները:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, հրդեհի պատճառները պարզվում են:

Հուլիսի սկզբին այդ նույն քաղաքի նավահանգստից մեկ այլ ընթացող լաստանավը շրջվել էր ուժեղ ալիքների վրա, զոհվել էին տասնյակ մարդիկ:




Լրահոս