Օգոստոսի 15-ին, ժամը 06.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին 5-րդ կմ-ին` Լիճք գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի 34 VL 304 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածում (7-րդ կմ) «Մերսեդես» մակնիշի 34 VL 304 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Դ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: