Շաբաթ օրն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավով եղել է Լոռու մարզում: Բանն այն է, որ Բաղդասարյանը որոշել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «անկախ», հանուն «ապահով Հայաստանի»՝ քարոզչություն իրականացնել, որի ժամանակ, օգտվելով առիթից, գովերգել է իրեն ու իր ՕԵԿ-ը: Նա Վանաձորի թատրոնի դահլիճում «բոցաշունչ» ելույթ է ունեցել, հայտարարել, թե այսքան ժամանակ միայն ինքն է կատարել իր խոստումները: Հիշեցրել է, թե միայն իրենք են այն օրենքի հեղինակները, որով մարդկանց վերադարձվում են ավանդները:
ՕԵԿ-Ի ՔԱՐՈԶԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ