ՉԻ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակելու է Տավուշի եւ Լոռու մարզերում: Սարգսյանը մինչեւ Վանաձոր հասնելը նախ կլինի Բերդ քաղաքում: Զավեշտն այն է, որ ՀՀԿ առաջնորդն այս անգամ որոշել է Տավուշի մարզի մյուս համայնքի բնակիչներին «հավաքել» Բերդ քաղաքում, որպեսզի ժամանակ չծախսի մյուս տեղերը գնալու համար: Չինարի գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Ս. Սարգսյանն իրենց գյուղ չի մտնելու, թեեւ իրենք նրա հետ հանդիպելու մեծ ցանկություն ունեն: «Ի վերջո, մերը սահմանամերձ գյուղ ա, հազար խնդիր կա՝ մեր գյուղի հետ կապված, մենք ուզում ենք, որ Սերժ Սարգսյանը մեզ մոտ էլ գա, գոնե դո՛ւք մի բան արեք դրա համար»,-մեզ հետ զրույցում նշեցին գյուղի բնակիչները:




Լրահոս