Գերմանիան Թուրքիայից դուրս է բերում իր զենիթահրթիռային համակարգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կառավարությունը մոտ ամիսներին կավարտի Գերմանիայի Զինված ուժերի` բունդեսվերի առաքելությունը Թուրքիայի հարավում ու այնտեղից դուրս կբերի իր Patriot զենիթահրթիռային համակարգերը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտնել է Գերմանիայի Պն ներկայացուցիչը` հաստատելով  Spiegel online հրատարակչության տեղեկությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Առաքելությանը գերմանացի զինծառայողների մասնակցության մանդատի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունվար  ամսի վերջին ու անհրաժեշտության դեպքում նախատեսում է Թուրքիա բունդեսվերի մինչև 400 զինվորի ուղարկումը:

Spiegel-ի տվյալներով` Գերմանիայի կառավարությունում որոշում են ընդունել այն չերկարացնել: Արդեն այսօր նախարարների կաբինետը մտադրված է տեղեկացնել բունդեսվերին իր պլանների մասին, նշել է հրատարակչությունը:




Լրահոս