Չինական Տյանցզինի հրդեհված պահեստում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի նավահնգստային Տյանցզին քաղաքի  վտանգավոր նյութերի պահեստներից մեկում, որտեղ պայթյուն էր գրանցվել, հաստատվել է ծայրահեղ թունավոր նատրիումի ցիանիդի առկայությունը, այսօր հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:

Չինաստանի ոստիկանության խոսքերով` թունավոր նյութը հայտնաբերվել է պայթյունի վայրից արևելք: Ընդ որում ոստիկանությունում չեն պարզաբանել, թե ինչ չափերի է հասնում հայտնաբերված ցիանիդի քանակությունն ու ինչքանով է մեծ վտանգը մարդկանց համար:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, տեղի ոստիկանությունը պայթյունից հետո առաջին անգամ հաստատել է վտանգավոր թունաքիմիկատի վտանգի առկայությունը:

Հաբելենք, որ նատրիումի ցիանիդը ստամոքսում կամ շնչուղիներում հայտնվելու դեպքում կարող է հանգեցնել մահվան:




Լրահոս