ԲԱՐԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-ամյակի առթիվ Եռաբլուր այցելած Սերժ Սարգսյանի նյարդերը երեկ տեղի են տվել, ու նա պարզապես կոպտել է իրեն մոտեցած քաղաքացիներից մեկին: Տիկինը դժգոհել է իր սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններից, ինչին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը կոպտել է. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»: Փաստորեն, երկրի նախագահի պաշտոնը կրկին անգամ զբաղեցնելու հայտ ներկայացրած անձնավորությանը չեն հետաքրքրում քաղաքացիների հոգսերը կամ երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ պայմանները, Ս. Սարգսյանի համար կարեւոր է տոնական տրամադրության արտաքին շղարշը: Ու այսքանից հետո ամենեւին էլ պետք չէ զարմանալ, երբ Ս. Սարգսյանի նախընտրական հանդիպումներում բոլորը գոհ են ու երջանիկ, այն աստիճան, որ նրա մասին խոսելիս հիշում են աստվածաշնչյան Մովսեսին կամ մուլտֆիլմի Չեբուրաշկային:




Լրահոս