Օգոստոսի 14-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 30-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով վարորդը` 1959 թ. ծնված Գագիկ Ուդումյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: