ՀՀ Արագածոտնի մարզի Հակո համայնքի բնակիչները չեն ճանաչում առաջադրված նախագահի թեկնածուներին: Հակո համայնքում հիմնական պայքարն ընթանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Հակոյի ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանից: «Դե, ճիշտն ասած, էս ընտրությունը տարբերվում է մյուսներից, որովհետեւ էստեղի ժողովուրդը մյուս թեկնածուներին չի ճանաչում: Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը շատ բալետչիկ ունի մեր գյուղում: Կոնկրետ ես գործող նախագահին եմ ընտրելու, բայց ժողովրդին չեմ կարող պարտադրել»,-ներկայացրեց նա: «Ժողովուրդ»-ի հարցին, թե այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կոնկրետ ինչ է արել գյուղի համար, պատասխանեց. «Անցյալ տարի երաշտ եղավ, ու պետությունը գարնանը մի քիչ սալյարկա էժան տվեց: Դա է եղել, ուրիշ ոչ մի բան»:
ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ