ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 9-ից15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամ բարձակվել է ավելի քան 18000 կրակոց:
ՊԲ առաջպահզորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: