![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/us_embassy.thumb_.jpg)
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված տեղազննության արդյունքում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԱԿԻ նախարարության կայքում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՏԿԱԻՆ–ում տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: