«Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք, պատերազմելուն զուգահեռ ձեւավորվելով, դարձել են նաեւ հաղթող բանակ»:
Բայց այդ բանակի ձեւավորմանը Տարոն Մարգարյանը ոչ մի կերպ չի մասնակցել, քանի որ մեր քաղաքապետը, ինչպես եւ բազմաթիվ այլ ՀՀԿ-ականներ, պարզապես չի ծառայել բանակում: Դրա փոխարեն Տարոն Մարգարյանն ակտիվորեն մասնակցել է աներձագա-բաջանաղական կարգերի ձեւավորմանը: Ու մինչ բանակը դարձավ հաղթող բանակ, Տ. Մարգարյանն ու շատ այլ «նժդեհականներ» մեծանում էին «փափուկ բարձի վրա», ոմանք էլ հարստություն էին դիզում: Եվ այսօր արդեն բոցաշունչ հայրենասիրական ճառերն ու բանակի գովքը հնչում են այնպիսի մարդկանց շուրթերից, որոնք այդ բանակին նույնիսկ կիլոմետրից մոտիկ չեն եկել: