Այսօր Նյու Յորքում հարյուրավոր զույգեր հավաքվել են Թայմս սքվերում, որպեսզի կրկնեն բուժքրոջ ու նավաստիի համբույրը, որը ֆիքսվել է այդ հրապարակում լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտի կողմից` Ճապոնիայի դեմ հաղթանակի օրը: Այս մասին հայտնում է Associated press-ը:
Օգոստոսի 14-ին հետադարձ «5, 4, 3, 2, 1 համբույր» հաշվարկից հետո սիրահարները միմյանց համբուրել են` կրկնօրինակելով հանրահայտ լուսանկարի հերոսներին: