Ահաբեկել և հետապնդել են թռուցիկներ բաժանող աղջնակին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է Հիմնադիր խորհրդարանը, Սյուզի Գևորգյանը բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Նա Հիմնադիր խորհրդարանին և 100-ամյակը առանց ռեժիմի շարժմանն աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկն է:

Դեպքին նախորդած օրերի ընթացքում Սյուզի Գևորգյանը զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով։ Այդ ընթացքում ոստիկանները մշտապես հետևել են Սյուզի Գևորգյանին և պարբերաբար փորձել են խոչընդոտել նրան:

Օգոստոսի 14-ի երեկոյան, տուն վերադառնալիս Սյուզի Գևորգյանի վրա հարձակվել են սպորտային կազմվածքով երկու երիտասարդ տղամարդիկ, հարվածներ են հասցրել նրան դեմքի և գլխի շրջանում, սպառնացել են, որ եթե իրենց աչքին նորից երևա, վատ կլինի, այնուհետև դիմել են փախուստի։

Այս դեպքի առթիվ 2015 թ. օգոստոսի 15-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի մամուլի ասուլիս՝ նախորդ օրը՝ օգոստոսի 14-ի, երեկոյան Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզի Գևորգյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ:

Բանախոսը եղել է Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով երևույթը գնահատել է որպես պետական ահաբեկչության հերթական դրսևորում:

Նա նաև մատնանշել է, որ այս դեպքն աննախադեպ է. « Մինչ օրս քաղաքական հայացքների և գործունեության համար երիտասարդ աղջնակների նկատմամբ դարանակալման և բռնության դեպք չէր արձանագրվել: Դա նշանակում է, որ ռեժիմը ևս մեկ քայլ է կատարում դեպի ապազգայնություն և անմարդկայնություն, ինչը պայմանավորված է իր մոտալուտ վախճանն զգալու հանգամանքով»:




Լրահոս