Ռուսաստանը փակել է ռուս-ադրբեջանական սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ադրբեջանական սահմանի մաքսային «Սամուր» անցակետում Ռուսաստանը թույլ չի տալիս ՌԴ տարածք անցնել ադրբեջանական մեքենաներ, հայտնում է Report-ը:

Արդյունքում նեյտրալ գոտում ավտոմեքենաների հսկայական թիվ է հավաքվել: Սա լրջորեն դժվարացնում է բնակչության տեղաշարժը:

Պաշտոնատար անձանց տեղեկությունների համաձայն` Յարագ-Գազմալար մաքսային անցակետում ռուսական կողմից տեխնիկական խնդիրներ են առաջացել:

Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը:




Լրահոս