Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը երկարաձգելու հերթական առաջարկը։ Այդ մասին հայտնում է «Marca»-ն։
Նոր պայմանագրի համաձայն 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանար 2.3 մլն եվրոյով, սակայն իսպանացին որոշում է կայացրել կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Նա հրաժարվել է բավականին գայթաղկիչ առաջարկից։
Հիշեցնենք, որ Դե Խեան բաց էր թողել Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու տուրերի խաղերը։