Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի ամենաթեժ միջոցառումներից մեկը՝ բացօթյա դիսկոտեկը, Երիտասարդների միջազգային օրվա առթիվ էր, Ազատության հրապարակում։
Հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից էր կազմված երեք ժամանոց դիսկոտեկի ծրագիրը, որի մասնակիցն էին հազարավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ մինչ «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի ավարտը՝ օգոստոսի 31-ը, շուրջ տասնյակ միջոցառումներ են անցկացվելու Երևանի կենտրոնում և մի քանի վարչական շրջաններում։ Միջոցառումների ժամանակացույցին կարող եք տեղեկանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ yerevan.am: