ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում անցկացվող «Zoom Zblizenia» միջազգային կինոփառատոնին մասնակցում է նաեւ հայ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Կինը» կարճամետրաժ կինոնկարը: Առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ` այն ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում, հիմա էլ կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին: Ֆիլմը պատմում է հայկական բանակ մեկնող տղայի եւ նրա մոր մասին: Սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործվել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են արցախյան պատերազմի մասնակիցներ: Youtube կայքում «Կինը» ֆիլմն արդեն հասանելի է:




Լրահոս