![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/1407948878780_lc_galleryImage_Dortmund_s_Henrikh_Mkhita.jpg)
Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն չորս անպատասխան գնդակ ուղարկեց Մենխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասը: Խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:
«Ֆանտաստիկ հաղթանակ, թիմային հրաշալի խաղ եւ երկրպագուների սուպեր աջակցություն: Ահա այն ամենը, ինչն անհարաժետ է կատարյալ մեկնարկի համար»,- գրել է Մխիթարյանը:
Հավելենք, որ հիշյալ խաղում Մխիթարյանը դարձել է երկու գոլի հեղինակ: