ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եմ անել, եթե ջրագծի վթարի կամ բնակարանի վերանորոգման պատճառով ջրաչափն ապամոնտաժելու, հետեւապես՝ ապակնքելու կարիք կա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքերում, ինչպես նաեւ եթե պարզվել է, որ ջրաչափի կնիքը վնասվել է բաժանորդի անփութության, կոռոզիայի եւ նման այլ տեխնիկական պատճառներով, անհրաժեշտ է դիմում ներկայացնել ընկերության հաճախորդների սպասարկման տարածքային գրասենյակ: Իսկ ջրագծի վթարի պարագայում, երբ պահանջվում են անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ, պետք է ահազանգել 1-85 հեռախոսային կենտրոն՝ հայտնելով բնակարանի հասցեն եւ հեռախոսահամարը: Աշխատանքների ավարտից եւ ջրաչափի վերատեղադրումից հետո անհրաժեշտ է դիմել վերոնշյալ ծառայություն՝ ջրի ծախսի համապատասխան հաշվարկի եւ ջրաչափը վերակնքելու համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է չմոռանալ, որ երբ վերը նշված հիմնարկների «վարպետները» այցելեն եւ իրենց պարտականությունները կատարելուց հետո գումար պահանջեն, բնակիչները պատասխանեն, որ դրա համար իրենք արդեն իսկ ամենամսյա սպասարկման վարձ են մուծում: