Օգոստոսի 16-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 PS 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, իսկ ուղևոր` 1992 թ. ծնված Ա. Կ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: