
“Ժողովուրդ” օրաթերթի թղթակիցը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Ընդամենը րոպեներ առաջ Հայրիկյանին դուրս են բերել վերակենդանացման բաժանմունքից: Թե որտեղ են տարել, լրագրողներին չի հաջողվում պարզել: Նախնական տեղեկություններով, ԱԺՄ առաջնորդի երկու ուսագոտիները վնասված են: Բոլորին արգելված է տեսնել նրան: Միայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է ներսում՝ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ուղեկցությամբ: Քիչ առաջ նրանց միացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ,ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանը, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, “ցեղակրոն” կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, Դավիթ Շահնազարյանը: